Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» (Московский Комсомолец) լրատվամիջոցը նոյեմբերի 2-ին անդրադարձել է Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա լարված հարաբերություններին։ Լրատվամիջոցը հնարավոր է համարել, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) կարող է դառնալ կաթողիկոս՝ նշելով, որ նրա պատարագներին վերջին շրջանում մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարգալույծ մատնիչը դառնում է «աստղ» […]։ Գուցե Փաշինյանը մտադիր է նրան «առաջ մղել» կաթողիկոսի պաշտոնի համա՞ր։ Այս տարբերակը Հայաստանում ամենևին չեն բացառում»,- գրել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Հայաստանյան լրատվամիջոցներից հոդվածը թարգմանել և տարածել է abcmedia.am-ը, որից այնուհետև արտատպել է 168.am-ը։ Ինչո՞ւ կարգալույծ քահանան չի կարող դառնալ կաթողիկոս Ստեփան Ասատրյանը […]