Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. ՔԿ-ն՝ Գարեգին Բ-ի եղբոր մասին


Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի եղբոր խափանման միջոցին:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։ 


Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը:

Նախօրեին Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Նրանք ձերբակալվել էին:

Դիտումների քանակ2

Leave a Comment