
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այցելել է երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտի՝ սկսելով իր երկօրյա այցը դաշնակից Հարավային Կորեա՝ անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների նպատակով։
Հեգսեթը և Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու-բեքին ապառազմականացված գոտու մոտ գտնվող «Ouellette» դիտակետում ծանոթացել են զինվորականների զեկույցներին։
Նրանք նաև այցելել են Փանմունջոմ սահմանային գյուղ, որտեղ ստորագրվել էր 1950-1953 թվականների Կորեական պատերազմի դադարեցման համաձայնագիրը։
Սա առաջին անգամն էր ութ տարվա ընթացքում, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը նման այց է կատարում։