Չի պարտվի հայ եկեղեցին. հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռում, հոգեկործան միջոցառում՝ Հովհաննավանքում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կիրակի հայրապետական մաղթանք է կատարվել՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով: Հավատացյալները աղոթել են Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, Բաքվում պահվող հայ գերիների, Հայաստանում ազատազրկվածների համար։ Զուգահեռ իրականությունում Մայր Աթոռի կողմից «հոգեկործան նախաձեռնություն» հռչակված միջոցառում է տեղի ունեցել Հովհաննավանքում՝ երկրի ղեկավարության մասնակցությամբ: Ի դեպ, Փաշինյանը հաջորդ կիրակի պատրաստվում է գնալ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ծառայում է խռովարար քահանայական եռյակի ևս մեկ ներկայացուցիչ՝ Տեր Թադե Թախմազյանը:

 

Leave a Comment