Աքթաուում ինքնաթիռի կործանումից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել 25 տուժածներ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են Ղազախստանի ԱԻՆ-ում։
Ինչպես նշել է «Sputnik Казахстан»-ը, Մանգիսթաուի շրջանային հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ։ Նրանցից հինգը գտնվում է ծանր վիճակում եւ վերակենդանացման բաժանմունքումէ։ Զոհերի մեջ կան 11-ամյա երեխա եւ 16-ամյա դեռահաս, որոնք բուժզննում են անցնում։
Առավոտյան Աքթաուում կործանվել է Embraer E190AR ինքնաթիռը, որն իրականացնում էր AZAL չվերթը Բաքվից Գրոզնի։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 67 մարդ, ներառյալ անձնակազմի 5 անդամները։
դիտվել է 147 անգամ