Նախաքննական գաղտնիք չէ. քննչականը՝ Արփինե Սարգսյանի հայտարարության մասին – 5tv

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ 3-ամյա Տիգրանին խեղդամահ է արել վերջինիս հայրը: 

«News. 5tv.am»-ը Քննչական կոմիտեից պարզաբանում խնդրեց, թե որտեղի՞ց Արփինե Սարգսյանին նման տեղեկություններ, արդյոք դրանք նախաքննական գաղտնիք չեն, և ինչպե՞ս է ՔԿ-ն վերաբերում, երբ ՆԳ նախարարը անուններ է հնչեցնում՝ ակնհայտ խախտելով մարդկանց անմեղության կանխավարկածը, արդյոք դա նախաքննական գաղտնիքի բացահայտում չէ և արդյոք այն չի՞ վնասում նախաքննության ընթացքին, հատկապես, որ նույնիսկ Արփինե Սարգսյանի հայտարարությունից հետո ՔԿ-ն ձեռնպահ մնաց մեղադրյալի անունը հրապարակելուց: 

Քննչական կոմիտեից վստահեցրին, թե Արփինե Սարգսյանը նախաքննական գաղտնիք չի բացահայտել. «Նախաքննական գաղտնիք չէ, օպերատիվ տվյալների արդյունքում է բացահայտվել, նախաքննությանը չի վնասում»,- փոխանցեցին ՔԿ-ից:

Leave a Comment