Բացվել է «Տավուշի գույները» խորագրով ցուցահանդեսը (լուսանկարներ)


Մշակույթ


Սույն թվականի նոյեմբերի 1-ին, Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի և «Ռեստ Արտ» հյուրանոցի համատեղ նախաձեռնությամբ, բացվեց «Տավուշի գույները» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին մասնակցում էին Բերդի, Նոյեմբերյանի, Իջևանի և Դիլիջանի համայնքների ավելի քան տասնյոթ հեղինակներ։ Բացման խոսքով հանդես եկավ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Ռոմեո Մելիքյանը, որը նաև փոխանցեց Հայաստանի Նկարիչների միության շնորհակալագիրը։

Բացման խոսքով հանդես եկան նաև «Ռեստ Արտ» հյուրանոցի հիմնադիր Դիանա Աֆյանը, ինչպես նաև արվեստագետներ Ավետիք Հարությունյանը, Արուսյակ Փաշիկյանը, Նորայր Մալխասյանը, Ռոբերտ Մանվելյանը և այլ արվեստասեր հյուրեր։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը։



Leave a Comment