
«Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, օրերս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
«Ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն «Կասկադ»-ի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները: Առաջիկայում կմեկնարկեն կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի կոնցեպտի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: