ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 4-ից Քրիստափորի փ.-ում՝ Խորենացու փ.-ից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տիգրան Մեծի պ., հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:
Քրիստափորի փ.-ից դեպի Տիգրան Մեծի պ. աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման:
–00—ՅՄ