Հաղարծինում ավտոբուսի կողաշրջվելու հետևանքով երեք տուժած դեռ հիվանդանոցում են․ ԱՆ

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 3-ը շարունակում են ստանալ բուժօգնություն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Առողջապահության նախարարությունից:

ԱՆ-ից նշեցին նաև, որ մյուս տուժածները անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժոգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Leave a Comment