«Հաղորդում եմ ներկայացրել ՔԿ՝ հիշեցնելով, որ էս տականքի համար նախատեսվում է մինչև 4 տարվա ազատազրկում»

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ հիշեցնելով, որ էս տականքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում։

Վստահ եմ՝ առաջիկա 20 րոպեների ընթացքում սրան կալանավորման նպատակով կձերբակալեն։

Բա՞, գիտեի՞ք՝ քննչականն այսքան օպերատիվ կարող է գործել միայն կաթողիկոսի եղբոր դեպքում, այն էլ անհիմն դեպքերում։

Հաղորդումս կարդացին ու ասացին՝ ինչպես կարելի է արցախցիների մասին նման բառերն անպատիժ թողնել։ Էսա, սպեցնազ, բան, արդեն սկսում են շարժվել»։

Leave a Comment