Ռուսաստանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ռուսաստանում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը հայտնել է նոյեմբերի 3-ի առավոտյան գրանցված 5.6 մագնիտուդով երկրաշարժի մասին։

Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 6:55-ին, Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 397 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 42.5 կմ խորության վրա։

Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Leave a Comment