Բացի «Պորտուից», եվրոպական ևս մեկ հեղինակավոր ակումբ սկսել է հետաքրքրվել Թիկնիզյանի ծառայություններով

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտնվել է պորտուգալական ևս մեկ գրանդ ակումբի ուշադրության կենտրոնում

Բացի «Պորտուից», եվրոպական ևս մեկ հեղինակավոր ակումբ սկսել է հետաքրքրվել Թիկնիզյանի ծառայություններով


ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտնվել է պորտուգալական ևս մեկ գրանդ ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։ 


Աղբյուրի համաձայն՝ Լիսաբոնի «Բենֆիկան» ևս հետաքրքրություն է ցուցաբերել հայ պաշտպանի նկատմամբ։ Ակումբի ներկայացուցիչները հետևել են Թիկնիզյանի խաղին Եվրոպա լիգայի «Բրագայի» և «Ցրվենա Զվեզդայի» միջև անցկացված հանդիպման ժամանակ, հաղորդում է armsport–ը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ 26-ամյա խաղացողի գործակալը հաստատել էր, որ «Պորտուի» սկաուտները հետևել են իր հաճախորդի խաղին, սակայն ոչինչ չէր ասել «Բենֆիկայի» հետաքրքրության վերաբերյալ։


Նաիրի գործող պայմանագրի ժամկետը բելգրադյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ի համաձայն՝ Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։


Leave a Comment