Կան հիմնավոր կասկածներ, որ իրավապահ մարմինները չեն ներկայացնում ամբողջական տեղեկատվություն. հայտարարություն

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը գրում է. «Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց երեք տարեկան Տ.Օ.-ի (ծնված 2022 թ.) դին, ով հոկտեմբերի 27-ից համարվում էր անհետ կորած։

Գրեթե նախորդ տարի նման դեպք ևս գրանցվել էր, երբ երեխան զոհվել էր նմանատիպ առեխծվածային հանգամանքներում։

Նախկին իրավապահների մոտ նման դեպքերում գոյություն ուներ համոզմունք՝ սա կարող է լինել պատահականություն, համընկնում կամ օրինաչափություն։

Այսօր կան հիմնավոր կասկածներ, որ իրավապահ մարմինները չեն ներկայացնում ամբողջական տեղեկատվություն, ինչը մտահոգություն է առաջացնում հետագա հետաքննության թափանցիկության հարցում։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը խորը ցավակցություն է հայտնում զոհված երեխաների ծնողներին, ազգականներին ու հարազատներին և հույս հայտնում, որ իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ նման ողբերգությունները կանխելու համար»։

Leave a Comment