
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ կարող է մի քանի ամսվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
«Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթահարել դա»,- նշել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ Թրամփն ուկրաինական հակամարտությունն անվանել էր իններորդ պատերազմը, որին նա մտադիր է վերջ դնել։