Տարեց կինն անհետացել է՝ փորձելով վերադառնալ Արցախ․ Լիա Սարգսյան

Տարեց կինն անհետացել է՝ փորձելով վերադառնալ Ա...

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տարեց կինն անհետացել է՝ փորձելով վերադառնալ Արցախ

Անհետացել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Տարեց կինը հիշողության խնդիրներ ունի։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմեց, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․

«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»:

Ժաննա Անտոնյանը ապրում էր դստեր և փեսայի հետ։ Ընտանիքը հույս ունի, որ նրան հնարավոր կլինի գտնել ողջ և առողջ։

Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 094611115, կամ դիմել իրավապահներին»։

Leave a Comment