ԱՄՆ-ն նախապատրաստում է Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողությունների համար նախապատրաստական տարածք, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր կողմից վերլուծված արբանյակային լուսանկարներին։
ԶԼՄ հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին Պուերտո Ռիկոյի Ռուզվելտ Ռոուդսի ԱՄՆ ռազմածովային ավիաբազայում, որը լքված էր ավելի քան 20 տարի, սկսվել են շինարարական աշխատանքները։ Սկսվել են թռիչքուղու տանող ղեկուղիների մաքրման և փոխարինման աշխատանքները։
Բացի այդ, նշվում է, որ Միացյալ Նահանգները ընդլայնում է քաղաքացիական օդանավակայանների ենթակառուցվածքները Պուերտո Ռիկոյում և Սենթ Կրուայում, որոնք ԱՄՆ Վիրջինյան կղզիների մաս են կազմում: Այս տարածքները գտնվում են Վենեսուելայից մոտավորապես 500 մղոն (մոտ 800 կմ) հեռավորության վրա:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Վաշինգտոնը մեղադրում է Կարակասին թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում բավականաչափ նախաձեռնողական չլինելու մեջ։ Այս պատրվակով ԱՄՆ-ն մեծ ուժեր է տեղակայել Կարիբյան տարածաշրջանում։ The Miami Herald-ը հոկտեմբերի 31-ին հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմը որոշել է հարձակվել Վենեսուելայում գտնվող ռազմական թիրախների վրա: Թերթի տվյալներով՝ հարվածները կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հերքել է այն ենթադրությունները, որ ինքը քննարկում է կամ որոշում է կայացրել Վենեսուելային հարված հասցնելու մասին։
