Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ իրեն չի զարմացնում այն բարձր խաղամակարդակը, որը ցուցադրում է 40-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Միլանի» կազմում։
Անչելոտին, ով Մոդրիչի հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում» (2013-2015 և 2021-2025 թվականներին), ընդգծել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմը.
«Լուկա Մոդրիչն ինձ չի զարմացնում։ «Ռեալում» նա երբեք ոչ մի մարզում բաց չէր թողնում։ Մոդրիչն ունի կարգապահություն, լավ գենետիկա, լրջություն, փորձ և անձնական հատկություններ, որոնք թույլ են տալիս նրան 40 տարեկանում լինել լավագույն կիսապաշտպաններից մեկը»։
Մարզիչը նաև գնահատել է «Միլանի» ուժեղացումը Մոդրիչով և գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ներդրումը:
««Միլանն» ավելի ուժեղ է դարձել Մոդրիչի հետ, բայց այս թիմին կարևոր խթան է տվել Ալեգրին, ինչը պարզ էր դարձել անմիջապես։ Նա այն մարդկանցից չէ, ովքեր բարդացնում են, և այդ պատճառով էլ հիանալի մարզիչ է։ «Միլանը» ունակ է հաղթելու Իտալիայի առաջնությունը։ Անկասկած, եվրագավաթների բացակայությունը նրանց առավելությունն է»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին