Պիկասոյի անհետացած նկարը, որի արժեքը 600.000 եվրո է, հայտնաբերվել է դռնապանի մոտ

Պիկասոյի «Նատյուրմորտ կիթառով» անհետացած նկարի պատմությունը անսպասելի հանգուցալուծում է ստացել. նկարը, որը, ենթադրաբար, կորել էր Իսպանիայում ցուցահանդես տեղափոխելու ժամանակ, ամբողջ այդ ընթացքում գտնվել է տարեց դռնապանի խնամքի տակ: El País-ի տվյալներով՝ նկարը գտնվել է երկու շաբաթից ավելի որոնումներից հետո։

Պարզվել է, որ «Նատյուրմորտ կիթառով» նկարը պարզապես մոռացել են տեղափոխողները: 69-ամյա դռնապանը, իր դռան մոտ փաթեթը հայտնաբերելով, այն շփոթել է սովորական առաքման հետ և տարել տուն՝ կարծելով, որ ինչ-որ մեկը շուտով կգա այն վերցնելու: Հետաքննությունը պարզել է, որ կինը մեղավոր չէ. դա պարզապես պատահականություն է եղել։

Հոկտեմբերի 24-ին ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է նկարի հայտնաբերման մասին: Պիկասոյի կողմից 1919 թվականին ստեղծված աշխատանքը գնահատվում է 600,000 եվրո։

Leave a Comment