ՊՍԺ-ն իր դաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Նիցային» Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի խաղում:
Միակ գոլը խփել է Գոնսալու Ռամուշը, ով աչքի է ընկել 90+4-րդ րոպեին՝ Խվիչա Կվարացխելիայի փոխանցումից հետո:
ՊՍԺ-ն բոլոր մրցաշարերում իր անպարտելիության շարքը հասցրել է ութ խաղի: Լիգա 1-ում թիմը շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը՝ 24 միավորով: «Նիսը» 17 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը:
Ֆրանսիայի առաջնության հաջորդ խաղը փարիզցիները կանցկացնեն նոյեմբերի 9-ին «Լիոնի» դեմ, իսկ «արծվիկները» նույն օրը կհանդիպեն «Մեցի» հետ:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ