Հազարավոր օտարերկրացիներ կարտաքսվեն Մոսկվայից

Մոսկվայի մարզում «Անօրինական» գործողության շրջանակներում իրականացված ռեյդերի արդյունքում Ռուսաստանից կարտաքսվի ավելի քան 4300 միգրանտ, այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Ընդհանուր առմամբ, Մոսկվայում ընթացիկ գործողության ընթացքում հայտնաբերվել է ներգաղթային օրենսդրության ավելի քան 12,000 խախտում. ավելի քան 8,300 օտարերկրացիներ պատասխանատվության են ենթարկվել մուտքի և ելքի կանոնակարգերը խախտելու, իսկ 1,300-ը՝ բնակության կանոնակարգերը չպահպանելու համար։

Ավելի վաղ ոստիկանությունը հարուցել էր 748 քրեական գործ, որից 430-ը՝ կեղծ հաշվառման և 235-ը՝ միգրացիոն փաստաթղթերի կեղծման համար: Եվս 29 գործ կապված է թմրանյութերի ապօրինի շրջանառության և 24-ը՝ օտարերկրացիների կողմից կատարված այլ հանցագործությունների հետ:

Ներկայումս 803 մարդ արդեն հարկադիր արտաքսվել է երկրից, իսկ  6000 օտարերկրացու արգելվել է մուտք գործել Ռուսաստան։

Leave a Comment