Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու որդիները սադրում ու խանգարում էին մեր քարոզարշավը. Մկրտչյան

Քաղաքագետ, Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ոսկեհատը և Կտրիճ Ներսիսյանի ընտանեկան,ստվերային կառավարումը
.

Այսօր կեսօրին (գրեթե 16։10 
ընկած ժամանակահատվածում) իմ  քաղաքական
թիմի հետ` նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում եմ Վաղարշապատ խոշորացված
համայնքի Ոսկեհատ բնակավայր , որտեղ  մեզ էին
սպասում Կտրիճ Ներսիսյանի  ընտանիքի անդամները
և նազիր -վեզիրներից բաղկացած լեգեոնը . ( մասնավորապես նախկինում նույն համայնքի ղեկավար
եղած Կտրիճ Ներսիսյանի եղբայրը հանդիսացող Գևորգ Ներսիսյանը `յուր որդիների հետ ) ։

 

Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական
թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում , հրահրում էին
բաց և սուր  կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների
հետ , սադրում էին մեր քաղաքական թիմին հայհոյանքների և  անվանարկումների դիմելով   `առանց հաշվի առնելու անգամ  տարիքային ցենզ ու գենդերային պատկանելիություն։

 

Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր `տվյալ բնակավայրում
տեղադրված քարոզչական վրանի շուրջ ,ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ
բնակավայրի բնակիչների նկատմամբ։

 

Թոկից փախած սույն լեգեոներները երևի թե չգիտեն , որ Կտրիճ Ներսիսյանի
վարկաբեկվածության աստիճանը մարդկանց աչքերում 
դրանով ոչ թե նվազեցնում,այլ բարձրացնում են `շեշտակի ավել … ինչպես նաև չգիտեն
,որ Ոսկեհատ բնակավայրի գիտակից բնակիչները իրենց մտքում վաղուց արդեն ընտրություն
են կատարել  ու իրենց ահ ու սարսափի տարածման
միջնադարյան մեթոդները  քվեախցիկում  դեր խաղալ չեն 
կարող ,

 

Չգիտեն նաև , որ նախընտրական,օրինական քարոզարշավի խոչընդոտումը
թեկնածուի , կուսակցության,քաղաքական ցանկացած ուժի նկատմամբ բացահայտ ապօրինություն
է, որը արժանանալու է իրավապահ համակարգի համապատասխան մարմինների կողմից համապատասխան
իրավական գնահատականի։

Չգիտեն նաև, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն
է,  որտեղ իրենց խուլիգանությունները ևս  արժանանալու են  իրավական գնահատականների ։

 

Մինչև հիմա դեռ չեն էլ հասկացել ,որ Ոսկեհատը այդ իրավական պետության
լիարժեք մաս է, և ոչ թե իրենց  ընտանեկան-կլանային
կառավարման ինչ-որ վերացական սուբյեկտ կամ «ճռթոյի դուքյան»։

 

Բայց էս պատմությունը շատ ավելի խորքային  բաների 
մասին է.

 

Նրա մասին է , որ սրանց պատկերացումները Քրիստոսի վարդապետության,հոգևոր
արժեքների , բարեպաշտության,բարոյականության,

մարդակենտրոնության, հասարակական հարաբերությունների, կարծիքների
բազմազանության , օրինականության վերաբերյալ 
այս տեսքն ունեն ։

… Ամեն ինչի մասին սրանց պատկերացումները այս տեսքն ունեն `ինքնիրավչություն,խուլիգանություն,

բռնակալություն,վախի մթնոլորտի ստեղծում ,օրենքի ու հասարական կարգի
ոտնակոխ, լկտի բառապաշար,վերունու պահվածք … ու ոչ մի բան` լավի ,բարու,հոգևորի հետ
կապ ունեցող …

ՈՍԿԵՀԱՏԸ ԱԶԱՏԱԳՐՎԵ՛ԼՈՒ Է …

Ընտանեկան ,ստվերային , կլանային կառավարում Հայաստանի Հանրապետության
որևէ բնակավայրում այլևս չի՛ լինելու ։

 

Համապատասխան մարմինները արդեն իսկ  ստացել են համապատասխան հաղորդագրություն` սույն
անձանց և սույն միջադեպի վերաբերյալ։

 

Իրավական գործընթացի հետագա ընթացքի մասին հանրությանը լրացուցիչ
կտեղեկացնեմ ։

 

Բացառապես լավա լինելու

Leave a Comment