Կարիբյան ավազանում ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ռուսաստանից խնդրել է հրթիռներ, ռադարներ և արդիականացված ինքնաթիռներ։
Այս մասին հաղորդում է «Վաշինգտոն Փոստ»-ը։ Ըստ հաղորդագրության, Վենեսուելայի իշխանությունները նաև Չինաստանից և Իրանից խնդրել են ռազմական օգնություն և սարքավորումներ՝ իրենց պաշտպանությունը ամրապնդելու համար։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ուղղված նամակում Մադուրոն խնդրել է երկու երկրների միջև «ընդլայնված ռազմական համագործակցություն»՝ «Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև հարաբերությունների սրմանը հակազդելու համար։
«Մադուրոն խնդրել է Չինաստանի կառավարությանը արագացնել ռադարային հայտնաբերման համակարգերի արտադրությունը, ենթադրաբար, որպեսզի Վենեսուելան կարողանա ընդլայնել իր հնարավորությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։