Որոնվող 75֊ամյա կնոջը գտել են դաշտից


Հասարակություն


Ինչպես են դաշտերից հայտնաբերում 75-ամյա Ժաննա Անտոնյանին

Արմավիրի մարզի Մարգարայի դաշտերից քիչ առաջ հայտնաբերվել է 75-ամյա Ժաննա Անտոնյանը: 

Արմավիրի մարզի քրեական ոստիկանության աշխատակիցները շուրջ 30 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերեցին արցախցի տատիկին՝ ոտաբոբիկ, սառած վիճակում։ 

Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը 
հայտնել էր, որ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը անհետացել է, երբ փորձել էր վերադառնալ Արցախ։ 

Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Տարեց կինը հիշողության խնդիրներ ուներ։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմել էր, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․

«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»,-ասել էր թոռը


Leave a Comment