Սպիտակ տունը փոխել է մամուլի կանոնները. Reuters


Սպիտակ տան հավատարմագրված լրագրողները բախվել են նոր սահմանափակումների: Նրանց այլևս չի թույլատրվում ազատ մուտք գործել մամուլի ծառայության գրասենյակներ, այդ թվում ՝ մամուլի քարտուղարի և հաղորդակցությունների բաժնի աշխատակիցների տարածք, որոնք գտնվում են Օվալաձև աշխատասենյակից ոչ հեռու: Մուտքն այժմ միայն նախնական պայմանավորվածությամբ է, տեղեկացնում է Reuters-ը։


Նախկինում լրագրողները կարող էին մուտք գործել տարածք առանց ավելորդ ընթացակարգերի՝ օպերատիվ մեկնաբանություն ստանալու կամ մանրամասներ ճշտելու համար։ Սակայն այժմ այցը հնարավոր է միայն Սպիտակ տան լիազոր ներկայացուցիչների հետ համաձայնեցմամբ։


Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները բացատրել են, որ այս փոփոխությունները պայմանավորված են ներքին կառուցվածքային կարգավորումներով։

Leave a Comment