«Նոր որոշման կայացման պահից ապօրինի է անազատության մեջ»․ Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմ

«Նոր որոշման կայացման պահից ապօրինի է անազատության մեջ»․ Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմ

Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել․ «Վարդան Ղուկասյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի, եթե իրավասու մարմինները գոնե նվազագույն հարգանք ունեն օրենքի նկատմամբ, քանզի այն վարույթով, որով վերջինս կալանավորվել է, 21.10.2025թ-ից առկա է քննիչի կողմից նոր որոշում՝ այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ընտրելու վերաբերյալ:
Համապատասխան միջնորդությունները իրավասու սուբյեկտներին ուղարկված են դեռ երեկվանից (մեզ հասու լինելու պահից), բայց դեռևս մնում են անարձագանք:
Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարում է, որ վերջինս 21.10.2025թ-ից, այսինքն՝ նոր որոշման կայացման պահից՝ ապօրինի է գտնվում անազատության մեջ»:

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան

Leave a Comment