ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Նախորդ շաբաթը լի էր 2 օրակարգով՝ դպրոցներ, թե՝ գործարաններ, ՀԷՑ-ի սակագինը իջեցնել, թե՝ նույնը թողել։ Այս մասին ֆեյբսուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մեր առաջարկը եղել է, որ երկրում կառուցվեն գործարաններ, հետո` դպրոցներ։ 20 տարի առաջ մենք Լոռվա մարզում կառուցեցինք դպրոց, հետո ճանապարհները վերանորոգեցինք, սակայն անգամ գյուղի տների բոլոր փոփոխությունների արդյունքում` մարդիկ նորից շարունակում էին հեռանալ, պատճառը մեկն է՝ մարդը եթե չունի աշխատանք, նա չի մնալու, ուզում է ոսկուց էլ ամբողջ քաղաքը սարքի, մարդիկ մեկ է՝ գնալու էին, պատճառը նա է, որ մարդկանց պետք է սկզբից ապահովել հացով, ապրուտով, հետո՝ նոր լավ պայմաններով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ