Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի նախկին լեգենդար հարձակվող Հյուն Մին Սոնը, որն այժմ պաշտպանում է ամերիկյան «Լոս Անջելեսի» գույները, առաջիկա ձմռանը կարող է վերադառնալ Եվրոպա։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» դիտարկում է 32-ամյա հարձակվողի վարձակալության տարբերակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել Սոնին՝ հարձակման գիծը ուժեղացնելու համար։
Նշվում է, որ Սոնի պայմանագիրը իր ներկայիս ակումբի՝ «Լոս Անջելեսի» հետ, ներառում է կետ, որը թույլ է տալիս նրան կարճաժամկետ վարձակալության հիմունքներով տեղափոխվել եվրոպական թիմեր։ «Բարսելոնան» մտադիր է գրավել փորձառու հարձակվողին՝ ակտիվացնելով այդ կետը։
Սոն Հյուն Մինը MLS-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 խաղի, խփել 9 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ «Կապտանռնագույնների» մարզչական անձնակազմը կարծում է, որ Սոնի փորձն ու վարպետությունը օգտակար կլինեն նաև երիտասարդ խաղացողների համար։
Հարավկորեացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Լոս Անջելեսի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ավարտը։ Transfermarkt-ի համաձայն՝ Սոնի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։