Միրզոյանը շնորհավորել է Մոլդովայի ԱԳ նախարարին վերանշանակվելու առթիվ

Միրզոյանը շնորհավորել է Մոլդովայի ԱԳ նախարարին  վերանշանակվելու առթիվ

1 նոյեմբերի 2025 – 14:50 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մոլդովայի փոխվարչապետ և արտգործնախարար Միխայ Պոպշոյին՝ վերանշանակվելու առիթով։ Այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Միխայ Պոպշոյին Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առթիվ։

Ակնկալում եմ երկխոսության ակտիվացում՝ միտված երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ուղղությամբ ջանքերի համատեղմանը»,– գրել է Միրզոյանը։

Leave a Comment