Հոկտեմբերի 31-ին Բաքվում ավարտվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով քննությունը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստի ընթացքում գերիների պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել՝ կապված մեղադրանքների որոշ դրվագների վերանայման կամ առանձնացված վարույթով քննության պահանջով, սակայն դատարանը դրանք մերժել է՝ համարելով անհիմն։ Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 3-ին է: Մեղադրող կողմը հանդես կգա ճառով: Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ: Դեռ չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը: