Թալան Փաշինյանի ձևով. պետական միջոցները՝ յուրայիններին


ՀՀ վարչապետի աշխատակազմը գաղտնի ընթացակարգով և առանց մրցույթի մոտ 540 հազար դոլար է հատկացրել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին՝ 2020-2025 թվականներին։ Հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող այս ՀԿ-ի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից է՝ փիլիսոփա Վարդան Ազատյանը, որը 2024 թվականին անձամբ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր և ընդգրկվել վարչապետին կից հանրային խորհրդի կազմում։

Ազատյանը հայտնի է նաև իր «Ովքեր արեցին հեղափոխությունը» գրքով, որը հրապարակել էր 2019 թվականին։ Գրում են, որ հենց այդ գրքի մի շարք ձևակերպումներ և մեջբերումներ հետագայում դարձան Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարական հիմքը։ Այլ մասնագիտական կամ գիտական արժանիքներ նրա գործունեության մեջ առանձնապես չեն նշվում։ Փոխարենը՝ նա զբաղեցնում է մի քանի բարձր պաշտոն և, ըստ փաստացի տվյալների, իր ղեկավարած կազմակերպության միջոցով ստացել է կես միլիոն դոլարից ավելի պետական աջակցություն։

Այս ամենը, սակայն, արվել է առանց որևէ մրցութային գործընթացի և հանրային հաշվետվողականության։ Փաստացի՝ իշխանության մերձավոր շրջանակներն իրենց միջև բաշխում են պետական միջոցները՝ դրանք ներկայացնելով իբրև մշակութային կամ գիտական աջակցություն։ Սա դասական օրինակ է, թե ինչպես պետական բյուջեն վերածվում է իշխանության սպասարկուներին խրախուսելու գործիքի։ Թալանը, ինչպես երևում է, ոչ միշտ է պոզով-պոչով լինում։

Արփի Ալեքսանյան

Leave a Comment