Նիդերլանդներում կենտրոնամետ լիբերալների «Դեմոկրատներ 66» (D66) կուսակցությունը հռչակվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաղթող։
Երկրում գրեթե բոլոր ձայները հաշվարկված են։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ 38-ամյա Ռոբ Յետենի ղեկավարած կուսակցությունը գերազանցում է ծայրահեղ աջախողրդական Խերտ Վիլդերսի PVV կուսակցությանը 15 հազար ձայնով։ Հաղթանակած կուսակցությունը ստացել է մոտ 18% ձայն, սակայն կոալիցիոն մեծամասնություն կազմելու համար նրան կպահանջվի առնվազն երեք գործընկեր։
Ռոբ Յետենը կդառնա Նիդերլանդների պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։ Արևմտյան մեդիայի գնահատմամբ՝ D66-ը համեմատաբար նախորդ ընտրությունների հետ գրեթե երեք անգամ մեծացրել է մանդատների թիվը, ինչը պայմանավորված է եղել եռանդուն քարոզարշավով և գովազդային ծախսերի աճով։