Թրամփը որոշել է պաշտպանել ամբողջ աշխարհի քրիստոնյա բնակչությանը – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել է Truth Social-ում՝ հայտնելով, որ որոշել է պաշտպանել ամբողջ աշխարհի քրիստոնյա բնակչությանը։ 

Թրամփը, որպես օրինակ, բերել է Նորվեգիային և ընդգծել, որ այդ երկրում քրիստոնեությունը գոյաբանական սպառնալիքի առաջ է կանգնած և որ հազարավոր քրիստոնյաներ են սպանվում։

Նա հավելել է, որ այսուհետ Նիգերիան հայտարարում է «հատուկ մտահոգություն առաջացնող երկիր»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ երբ քրիստոնյաների կամ որևէ այլ խմբի հանդեպ մասշտաբային կոտորած է իրականացվում, ինչպես Նիգերիայում է, պետք է քայլեր ձեռնարկվեն։

«Միացյալ Նահանգները չի կարող անտարբեր մնալ, երբ նման դաժանություններ են կատարվում Նիգերիայում և բազմաթիվ այլ երկրներում։ Մենք պատրաստ ենք, ցանկություն և կարողություն ունենք պաշտպանել մեր մեծ քրիստոնյա բնակչությանն ամբողջ աշխարհում»,- եզրափակել է նա։

Հուլիսին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել էին Արցախում էթնիկ զտումները դատապարտող և քրիստոնյաներին պաշտպանելու կոչ անող բանաձևեր։ 

Leave a Comment