Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

https://arm.sputniknews.ru/20251101/shiraki-marzpeti-khvorhrdakann-u-nra-saniky-pareki-en-tsetsel-aravvot-95337248.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, շիրակի մարզ, մարզպետ, խորհրդական, ծեծ, պարեկ

հայաստան, շիրակի մարզ, մարզպետ, խորհրդական, ծեծ, պարեկ

Բաժանորդագրվել

Թերթը պարզել է դեպքի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանն ու նրա սանիկը՝ Արտյոմ Հովհաննիսյանը, որն աշխատում է քրեական ոստիկանությունում, ոչ սթափ վիճակում պարեկային ծառայողի են ծեծել։ Տեղեկությունը հայտնում է «Առավոտ» թերթը։

ՆԳՆ-ից հաստատել են, որ ոստիկանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։

Թերթի տեղեկություններով` Գոռ Սարոյանի սանիկին անմիջապես ազատել են աշխատանքից։

«Դեպքը տեղի է ունեցել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի շենքում, որտեղ տեղակայված է պարեկային ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում․ պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, պարեկը այն տեղափոխել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք։ Օրեր անց Գոռ Սարոյանը ոստիկան սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ ոչ սթափ վիճակում գնացել է ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայություն ու հաշիվ պահանջել պարեկից»,– գրում է լրատվամիջոցը։

Պարբերականը գրում է, որ ոստիկանության շենքում տեղակայված տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, և դա պատճառ է դարձել, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անմիջապես աշխատանքից հեռացնի Շիրակի մարզպետի խորհրդականի ոստիկան սանիկին

Ըստ թերթի աղբյուրների` պարեկը մարմնական վնասվածքներ է ստացել, սա ևս հիմք է հանդիսացել, որ քրեական ոստիկանին ոչ միայն աշխատանքից ազատեն, այլև նրա արարքի համար դիմեն Գլխավոր դատախազություն։ Արտյոմ Հովհաննիսյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենան, որը պետական է, ոստիկանության հաշվեկշռում է, տեղափոխվել է մեքենաների հատուկ պահման վայր։

Այս թեմայի շուրջ թերթը փորձել է պարզաբանում ստանալ Գոռ Սարոյանից, նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

Leave a Comment