Նորահայտ քաղաքական գործչին կոչ եմ անում չխեղաթյուրել փաստերը. Ռոմանոս Պետրոսյանը՝ Նարեկ Կարապետյանին


ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ֆեյսբուքում գրառմամբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահին հորդորել է դադարեցնել հանրության աչքերին «թոզ փչելու» և ակնհայտ փաստերն աղավաղելու, մանիպուլացնելու անփառունակ փորձերը: Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ իր բացահայտումներից հետո են միայն ՀԷՑ-ում արձանագրել կորուստների շեշտակի աճ՝ որպես բաշխիչ ցանցում տեխնիկական վատթար վիճակի գնահատական։


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քրեական վարույթ էր հարուցել Պետրոսյանի բացահայտումների հոմքով, ևս հայտարարություն է արել ու անհիմն համարել էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իբր նվազեցնելու՝ Նարեկ Կարապետյանի պնդումը:


Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումների քանակ1

Leave a Comment