Կալանքների անհիմն պահպանումն արդարադատության մերժում է․ փաստաբանը՝ Կարապետյանի գործի մասին

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար, 130 օրից ավելի կալանավորված Սամվել Կարապետյանի գործով ներգրավված 53 քննիչները չեն կարողանում ավարտել նախաքննությունը, հայտնում է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ կալանքների անհիմն պահպանումը համարժեք է արդարադատության մերժմանը։

«Չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի»,- շեշտել է Վարդևանյանը։

Leave a Comment