Ամերիկացի դիվանագետը իր կարծիքն է հայտնել օկուպացված Արցախի Կովսականի շրջան այցից հետո


Միջազգային


Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը, որը դիվանագիտական ​​​​պատվիրակության կազմում այցելել էր օկուպացված Արցախի Կովսականի շրջան, բարձր է գնահատել տարածաշրջանում իրականացվող վերակառուցման և ենթակառուցվածքային աշխատանքների տեմպն ու մասշտաբները։

«Ադրբեջանի կառավարությունը մեզ համար կազմակերպել է տարածաշրջան այցելելու հնարավորությունը։ Սա առաջին անգամն է, որ ես ճանապարհորդում եմ Բաքվից դուրս, և հուզիչ է տեսնել այստեղ արձանագրված առաջընթացը։ Սա հատկապես կարևոր է մեզ համար։ Ես շատ ուրախ եմ տեսնել ձեռք բերված առաջընթացը», – APA-ին ասել է Քարլոնը։

Ամերիկացի դիվանագետը նաև ընդգծել է, որ Կովսականում իրականացվող շինարարական նախագծերը՝ նոր տներ, դպրոցներ և այգիներ, շատ տպավորիչ են։

«Դա իսկապես տպավորիչ է», – հավելել է Քարլոնը։


Leave a Comment