Zelle-ը կիրականացնի սթեյբլքոիններով միջազգային փոխանցումներ

ԱՄՆ-ի բանկերի աջակցությամբ գործող Zelle P2P վճարային ցանցը նախատեսում է օգտագործել սթեյբլքոիններ՝ միջազգային դրամական փոխանցումներ իրականացնելու նպատակով։ Ծառայությունը, որը գործում է Early Warning Services (EWS) ընկերության միջոցով, նպատակ ունի միջազգային հաճախորդների հետ կիսվել վճարումների իրականացման իր արագ և հուսալի փորձառությամբ։

EWS-ը, որի բաժնետերերն են ԱՄՆ առաջատար բանկերը, այդ թվում՝ JPMorgan Chase-ը, Bank of America-ն և Wells Fargo-ն, համագործակցում է ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ։ 2017թ.-ին գործարկվելուց ի վեր, Zelle-ը ձեռք է բերել շուրջ 150 միլիոն օգտատեր, որոնք միայն 2025թ.-ի առաջին կեսին կատարել են ավելի քան 600 միլիարդ դոլարի փոխանցումներ։

Գլխավոր գործադիր տնօրեն Քեմերոն Ֆաուլերը նշել է, որ Zelle-ի հաջորդ քայլը միջազգային փոխանցումները հնարավոր դարձնելն է, ինչը նախատեսվում է իրականացնել սթեյբլքոինների և ԱՄՆ-ի բարելավված կանոնակարգային համակարգի միջոցով։ Արդյունքում ընկերությունը կկարողանա ապահով և արդյունավետ կերպով ներդնել բոլոր անհարժեշտ նորարարությունները։

Այս քայլը Zelle-ին հնարավորություն կտա ավելի ուղիղ մրցակցության մեջ մտնել միջազգային վճարային հարթակների, օրինակ՝ PayPal-ի և Wise-ի հետ։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment