ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ձերբակալվել են անհետ կորած զինծառայողերի հարազատներից երկուսը՝ Ապիջան Սարգսյանը և Արսեն Ղուկասյանը։ Ավելի ուշ Սարգսյանին ազատ են արձակել, իսկ Ղուկասյանին՝ ոչ։
Նրանց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիային քաշքշուկի ժամանակ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Հոկտեմբերի 7-ին Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր։
–00—ՅՄ