Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Մարտին Պողոսյանի արդյունքը — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունը։

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, 79 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցություն ունեցավ: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում Պողոսյանը 3-րդն է:

Նշենք, որ մրցաշարը կավարտվի նոյեմբերի 4-ին։

Leave a Comment