Տավուշի մարզպետը վստահեցրել է, որ Կիրանցից արտագաղթ չկա՝ տներ են կառուցվում

Տավուշի մարզպետը վստահեցրել է, որ Կիրանցից արտագաղթ չկա՝ տներ են կառուցվում

31 հոկտեմբերի 2025 – 17:54 AMT

PanARMENIAN.Net – Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքից արտագաղթ չկա։ Նրա խոսքով` նոր տներ են կառուցվում։

«Այս պահին կոնկրետ պետական ծրագրով Կիրանց գյուղում 16 միլիոնի ծրագրով 53 տուն է կառուցվում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Այն հարցին, թե Կիրանցի դպրոցի մոտ ադրբեջանցիների տարանաջատող պատի կառուցումից հետո արդյոք ավելացել է աշակերտների քանակը, Դալումյանը հստակ պատասխան չի տվել։

«Կիրանցի դպրոցում այս պահին 37 աշակերտ է սովորում, 5 երեխա էլ նախակրթարան է հաճախում»,– ասել է նա։

Ղալումյանը չի պատասխանել այն հարցին, թե Կիրանցում քանի ընտանիքի փոխհատուցում տրվեց ու որքան, գրում է Aysor.am-ը։

«Դա գաղտնի տեղեկատվություն է, հրապարակման ենթակա չէ»,- ասել է նա։

Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքով Կիրանցի նորակառույց դպրոցը հայտնվել է սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։

Leave a Comment