«Զանգեզուրի միջանցքն» ունի Եվրասիայի տրանսպորտային քարտեզը փոխելու ներուժ

«Զանգեզուրի միջանցքն» ունի Եվրասիայի տրանսպորտային քարտեզը փոխելու և տարածաշրջանների միջև համագործակցությունն ամրապնդելու ներուժ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Մենք համոզված ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է զգալի օգուտներ բերել ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև ամբողջ Եվրասիային։ Այս նախագիծն ունի մայրցամաքի տրանսպորտային քարտեզը փոխելու ներուժ՝ ամրապնդելով փոխկապակցվածությունը, համագործակցությունը և բարգավաճումը։ Այս գործընթացում Հարավային Կովկասը, այդ թվում՝ Ադրբեջանը, ունի հատուկ նշանակություն», — ընդգծել է Հաջիևը։

Leave a Comment