«Սամվել Կարապետյանի` քաղաքականություն մտնելու որոշման վերաբերյալ իշխանությունները տեղյակ են եղել ձերբակալությունից առաջ»․ Անի Սամսոնյան

«Սամվել Կարապետյանի` քաղաքականություն մտնելու որոշման վերաբերյալ իշխանությունները տեղյակ են եղել ձերբակալությունից առաջ»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ էության Սամվել Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելու հնարավոր որոշման վերաբերյալ իշխանությունները տեղյակ են եղել դեռևս նրա ձերբակալությունից առաջ:
Հունիսի 6-ին «Տաշիր Կապիտալը» դիմել է ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու վերաբերյալ: Իշխանությանը սա դուր չի եկել և ՀԾԿՀ-ն մերժել է դիմումը, քանզի այդ քայլը հանրային գոհունակություն կառաջացներ Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Դրանից հետո՝ հունիսի 18-ին Սամվել Կարապետյանին ձերբակալում են և մինչև այսօր նա քաղբանտարկյալ է: Իհարկե, նրան մեկուսացնելու պատճառները շատ են, բայց սա ընդհանուր պատկերի մի դրվագն է:
Սա ինձ հիշեցրեց խորհրդարանում մեր պրակտիկայից իշխանության հետևալ վարքագիծը. երբ մենք որպես ընդդիմություն լավ օրենք էինք բերում, իշխանությունը արհեստական պատճառներով այն մերժում էր և հարցը գցում էր նախկին թալանչիների բոստան՝ մեզ հանելով սևականներ:
Հետո մի քանի ամիս անց այդ նույն օրենքի նախագիծը իրենք էին բերում:
Ինչու թողնեին, որ հանրությունը շնորհակալ լիներ ընդդիմությանը:
Հիմա նույն պատմությունն է. ինչու թողնեն, որ հանրությունը շնորհակալ լիներ Սամվել Կարապետյանին, եթե կարող են հակաօրինական ձևով նրան ուղարկել ԱԱԾ պադվալ, իսկ ՀԷՑ-ից հնարավոր օգուտները իրենք ընտրություններից առաջ ծախեն ժողովրդի վրա»։

Աղբյուրը`   Անի Սամսոնյան

Leave a Comment