Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանի ծնողները տուժել են ավտովթարից, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնել է Shamshyan.com-ը:
Կայքի տվյալներով՝ այսօր՝ 15:10-ի սահմաններում, Արագածոտնի մարզում «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային: «Ford»-ի վարորդն ու ուղևորը՝ Մինասյանի ծնողները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:
