ԱՄՆ-ի բարերարները Թրամփի սպառնալիքների պատճառով գումարները փոխանցում են Մեծ Բրիտանիա. FT


Ամերիկյան բարեգործական հիմնադրամները հարյուր միլիոնավոր դոլարներ են փոխանցում բրիտանական կառույցներին՝ որպես նախազգուշական միջոց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից լիբերալ ուղղվածության ՀԿ-ների նկատմամբ սպառնալիքների ֆոնին: Այդ մասին հայտնում է Financial Times-ը (FT):


Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է ֆինանսավորումից զրկել այն ոչ կառավարական ու միջազգային կազմակերպություններին, որոնք աշխատում են բազմազանության, հավասարության և կլիմայի ոլորտում՝ հիշեցրել Է FT-ն:


Մեծ Բրիտանիան ընտրվել է որպես բարերարների միջոցների պահպանման վայր՝ բանկային սերտ հարաբերությունների, նմանատիպ իրավական կառույցների և անգլերենի պատճառով:


Բրիտանական բարեգործական հանձնաժողովի տվյալներով՝ 2025-26 ֆինանսական տարվա սկզբից (որը սկսվում է ապրիլին) ԱՄՆ-ում գործող ավելի քան 200 ոչ առևտրային կազմակերպություն դիմել է որպես բարեգործական կազմակերպություններ Միացյալ Թագավորությունում գրանցվելու համար։

Leave a Comment