Դեսպան Աֆյանը և Հնդկաստանի ԱԳ փոխնախարարը առաջիկա բարձրաստիճան փոխայցելություններին առնչվող հարցեր են քննարկել


Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով պատասխանատու քարտուղար Սիբի Ջորջի հետ:

Ինչպես հայտնում է դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախանշված բարձրաստիճան փոխայցելություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ բարեկամական հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման և բազմոլորտ համագործակցության փոխշահավետ ընդլայնման ուղիների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել հայ-հնդկական դարավոր և մշակութային ամուր կապերին, ինչպես նաև երկու երկրների հեռանկարային և հուսալի գործընկերությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

183 դիտում

Leave a Comment