Իրանը բանակցում է Telegram-ի և մի քանի հավելվածների սեփականատերերի հետ՝ դրանք երկրում վերագործարկելու նպատակով


Մամուլ


Իրանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարությունը բանակցություններ է սկսել Telegram-ի և մի քանի այլ հավելվածների սեփականատերերի հետ՝ երկրում դրանց վերագործարկման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ եթե բավարարվեն որոշակի պայմաններ, ապա Իրանի իշխանությունները կվերացնեն այդ մեսենջերների արգելափակումը։ 


Ինչպես նշում է գործակալությունը, բոլոր վեց անհրաժեշտ պայմանները արտացոլված են Կիբերտարածության Գերագույն խորհրդի կողմից 2025 թվականի ձմռանն ընդունված բանաձևում։



Leave a Comment