Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի պատերազմին, եթե չհրահրեն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
«Ես խոստանում եմ ձեզ, որ մենք չենք ուզում կռվել, որ չենք ներգրավվի այս պատերազմի մեջ, եթե նրանք մեզ չդիպչեն։ Սա հենց նախագահի և կառավարության գլխավոր խնդիրն է», – հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ աշխարհում ներկայումս տեղի է ունենում ավելի քան 50 հակամարտություն, և Մինսկը մտադիր չէ դառնալ որևէ մեկի մաս։