Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը

Քաղաքականություն

31.10.2025 | 15:45

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝
1.Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 905-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Հանձնաժողովի կազմն ավելացել է 3-ով․

1․ Կարեն Անդրեասյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ,

2․Արտաշես Թումանյան – ՀՀ վարչապետի խորհրդական,

3․ Անահիտ Շիրինյան – ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։

Leave a Comment