Alphabet Inc.-ի մաքուր շահույթը տարվա երրորդ եռամսյակում ավելացել է 33%-ով

Google-ի մայր ընկերությունը հանդիսացող Alphabet Inc. ընկերության մաքուր շահույթը տարվա երրորդ եռամսյակում ավելացել է 33%-ով, իսկ եկամուտը՝ 16%-ով՝ հասնելով պատմական առավելագույն մակարդակի։

Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Alphabet-ի մաքուր շահույթը կազմել է 34.98 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26.3 միլիարդի դիմաց։

Շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով աճել է 2.12 դոլարից մինչև 2.87 դոլար։

Ընկերության եռամսյակային եկամուտը կազմել է 102.3 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 88.3 միլիարդի փոխարեն։

FactSet-ի հարցման համաձայն՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին, որ Alphabet-ի մաքուր շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կլինի 2.12 դոլար, իսկ եկամուտը՝ 99.94 միլիարդ դոլար։

Google-ի գովազդային եկամուտները հաշվետու եռամսյակում աճել են 13%-ով՝ հասնելով 74.18 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 65.85 միլիարդի փոխարեն։

IDram

Այդ թվում՝ որոնողական համակարգի գովազդային եկամուտը կազմել է 56.6 միլիարդ դոլար, ինչը 15%-ով ավելի է, քան նախորդ տարի։

YouTube-ի գովազդային եկամուտները նույնպես աճել են 15%-ով՝ հասնելով 10.3 միլիարդ դոլարի։

Google Cloud ծառայության եկամուտն աճել է 34%-ով՝ հասնելով 15.16 միլիարդ դոլարի՝ արհեստական բանականության ոլորտում գործառնությունների արագ ընդլայնման ֆոնին։

LSEG-ի վերլուծաբանները սպասում են, որ Google Cloud-ի եկամուտը կկազմի 14.72 միլիարդ դոլար։

Alphabet-ը հայտնել է, որ Gemini չաթբոտի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 650 միլիոնը։

Ընկերությունը նաև բարձրացրել է ընթացիկ տարվա կապիտալ ներդրումների կանխատեսումը՝ 85 միլիարդ դոլարից մինչև 91-93 միլիարդ դոլար, նշելով, որ աճում է պահանջարկը իր ամպային ծառայությունների նկատմամբ։

2025 թվականի սկզբից ի վեր՝ Alphabet-ի շուկայական արժեքն աճել է 45%-ով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment